Ընկերության մասին

«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից: Ընկերությունը հիմնադրվել է 1990 թ.-ին և իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը արդարացի դրսևորվել է որպես հուսալի գործընկեր՝ իրականացնելով ցանկացած տիպի շինարարական աշխատանքներ: Մենք ունենք հսկայական փորձ կատարելու համալիր շինարարական աշխատանքներ ցանկացած ուղղություններով։ Ընկերության արտադրական հզորությունների օգնությամբ հնարավոր է զուգահեռ իրականացնել մեծ ծավալի շինմոնտաժային աշխատանքներ՝ սպասարկելով տարբեր շինարարական հրապարակներ։ Մեզ վստահում են այնպիսի կառույցներ ինչպիսիք են՝ ՀՀ պետական մարմիններ, Համաշխարհային բանկ, Ֆրանսիայի զարգացման բանկ, Եվրասիական զարգացման բանկ և այլ հեղինակավոր կառույցներ։

Պանորամա Դալմա

Թաղամասը կառուցվում է Մարզահամերգային համալիրին կից՝ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ 6.43 հա հողակտորի վրա: Տեղանքն, ուր տեղակայված է հողատարածքը՝ ունի մեծ թեքություն /987.40 նիշից մինչև 1028.40/, որի շնորհիվ կառուցապատումն իրականացվում է 3 հարթակների վրա: Բնակելի համալիրի ամբողջ երկայքնով ձգվելու է քաղաքային այգին, որտեղ նախատեսված են վոլեյբոլի, բասկետբոլի և թենիսի մի քանի դաշտեր, մանկական և մարզահրապարակներ, իսկ կանաչապատ հատվածն ընդմիջվում է հեծանվային ուղիներով։ Քաղաքային այգին երկու կողմից եզերում են բնակելի շենքերը՝ նախատեսված 6000 բնակչի համար։
Shengavit 3

Նոր Շենգավիթ

Նոր Շենգավիթ բնակելի համալիրի բազմաբնակարան N3 շենքն իր մեջ ներառում է 3 ստորգետնյա և 18 բնակելի հարկեր, որոնցից 1-ը՝ կոմերցիոն նշանակության: Շենքն ունի 2 մուտք, յուրաքանչյուր մուտքի բնակելի հարկում նախագծված է 8 բնակարան՝ 1-3 սենյականոց, ընդամենը 16 բնակարան յուրաքանչյուր հարկում: Համալիրի շենքերի կենտրոնական հատվածում նախատեսված է այգի իսկ հարևանությամբ նաև լողավազան, որը հասանելի է համալիրի շենքերի բնակիչների համար։ Համալիրը գտնվում է «Գարեգին Նժդեհ» և «Շենգավիթ» մետրոի կայարաններից 500 մետր հեռավորության վրա։