«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից: Իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը արդարացի դրսևորվել է որպես հուսալի գործընկեր՝ իրականացնելով ցանկացած տիպի շինարարական աշխատանքներ: Ընկերությունը հիմնադրվել է 1990 թ.-ին: Մենք ունենք հսկայական փորձ կատարելու համալիր շինարարական աշխատանքներ հետևյալ ուղղություններով`
Գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը ձևավորել է հսկայական արտադրական հզորություններ, որոնց օգնությամբ իրականացվել են մեծ ծավալի շինմոնտաժային աշխատանքներ և վաստակել է իրավունք մասնակցելու և շահելու բազմաթիվ միջազգային մրցույթներ, որոնք կազմակերպվում են մի շարք միջազգային ֆինանսական կառույցների կողմից, ինչպիսիք են` ՀՀ պետական մարմիններ, Համաշխարհային բանկ, Ֆրանսիայի զարգացման գործակալություն, Եվրասիական զարգացման բանկ և այլ կառույցներ:
«Սահակյանշին» ընկերության արտադրական բազան զբաղեցնում է 50 000 քմ մակերես Երևան քաղաքում, որտեղ տեղակայված են`
Գլխավոր գրասենյակը,
Ատաղծագործական արտադրամասը,
Փականագործական արտադրամասը,
Ներկարարական արտադրամասը,
Ամրանային արտադրամասը,
Բետոնե հանգույց,
Ասֆալտաբետոնային գործարաններ,
Սենդվիչ պանելների արտադրամաս,
Մեքենաների վերանորոգման արտադրամաս,
Հարակից և օժանդակ շինություններ,
Պահեստային տնտեսություն,
և այլ արտադրական հզորություններ:
Այսօր ընկերության հաշվեկշռում կան ավելի քան 110 միավոր շինարարական մեքենաներ, սարքեր և սարքավորումներ:
Կազմակերպության տեխնիկական հագեցվածությունը և ամենակարևորը նրա տեխնիկական անձնակազմը համապատասխանում է շինարարական գործընթացների ներկայիս մակարդակին և թույլ է տալիս ավարտել նախագծման և կառուցման աշխատանքների ամբողջական փուլը: