Կառուցենք եւ տնօրինենք միասին
Ընկերության մասին

«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից: Իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը արդարացի դրսևորել է իրեն որպես հուսալի գործընկեր ցանկացած տիպի շինարարական աշխատանքներում։ Ընկերությունը հիմնադրվել է 1990 թվականին որպես «ՇԻՆԱՐԱՐ-90» ՍՊԸ, այնուհետև վերանվանվել «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» փակ բաժնետիրական ընկերության։ Ունի բավականաչափ փորձ իրականացնել համալիր շինարարական աշխատանքներ, հետևյալ ուղղություններով՝

  • քաղաքացիական և արդյունաբերական շինարարություն,
  • Ճանապարհաշինություն,
  • բարձրավոլտ էլեկտրական ցանցերի և կայանների շինարարություն,
  • ջրային տնտեսության օբյեկտների, մասնավորապես ջրամբարների, ջրագծերի և այլ շինարարություն,
  • ցանկացած տիպի և կլիմայական պայմաններում հողային աշխատանքների իրականացում,
  • այլ շինարարական աշխատանքներ։

Գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը ձևավորել է հսկայական արտադրական հզորություններ որոնց օգնությամբ իրականացվել են մեծ ծավալի շինմոնտաժային աշխատանքներ և վաստակել է իրավունք մասնակցելու և շահելու բազմաթիվ միջազգային մրցույթներ, որոնք կազմակերպվում են մի շարք միջազգային ֆինանսական կառույցների կողմից ինչպիսիք են՝ ՀՀ պետական մարմիններ, Համաշխարհային բանկ, Ֆրանսիայի զարգացման գործակալություն, Եվրասիական Զարգացման բանկ և այլ կառույցներ։ 

«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ»-ընկերության արտադրական բազան զբաղեցնում է 50,000.0 քմ մակերես Երևան քաղաքում, որտեղ տեղակայված են՝

  • Գլխավոր գրասենյակը,
  • Ատաղձագործական արտադրամասը,
  • Փականագործական արտադրամասը,
  • Ներկարարական արտադրամասը,
  • Ամրանային արտադրամասը,
  • Բետոնե հանգույց,
  • Ասֆալտաբետոնային գործարաններ,
  • Սենդվիչ պանելների արտադրամաս,
  • Մեքենաների վերանորոգման արտադրամաս,
  • Հարակից և օժանդակ շինություններ,
  • Պահեստային տնտեսություն,
  • և այլ արտադրական հզորություններ։

Այսօր ընկերության հաշվեկշռում կան ավելի քան 110 միավոր շինարարական մեքենաներ, սարքեր և սարքավորումներ։

Կազմակերպության տեխնիկական հագեցվածությունը և ամենակարևորը նրա տեխնիկական անձնակազմը համապատասխանում է շինարարական գործընթացների ներկայիս մակարդակին և թույլ է տալիս ավարտել նախագծման և կառուցման աշխատանքների ամբողջական փուլը: