Նոր Շենգավիթ բնակելի համալիրի բազմաբնակարան N3 շենքն իր մեջ ներառում է 3 ստորգետնյա և 18 բնակելի հարկեր, որոնցից 1-ը՝ կոմերցիոն նշանակության: Շենքն ունի 2 մուտք,յուրաքանչյուր մուտքի բնակելի հարկում նախագծված է 8 բնակարան՝ 1-3 սենյականոց: Շենքին կից՝ ներքին բակի ամբողջ մակերեսով, նախատեսված է կառուցել 3 հարկ ստորգետնյա ավտոկայանատեղի։ Բակի տարածքն ամբողջությամբ բարեկարգվում է, նախատեսված է կառուցել հասարակական նշանակության այգի։ Շենքն ապահովված է լինելու անհրաժեշտ ինժեներական սարքավորումներով: Թաղամասի մոտակայքում կա 2 դպրոց, մանկապարտեզ, սուպերմարկետ, նախատեսվում է նաև մանկական զարգացման կենտրոն: Թաղամասը գտնվում է «Գարեգին Նժդեհ» և «Շենգավիթ» մետրոի կայարաններից 500 մետր հեռավորության վրա։